Աշնանը Shell-ը բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում

Աշնանը Shell-ը բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը բենզալցակայանների ցանց կգործարկի Հայաստանում։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասել է Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---