ՏԿԵ նախարարը կարևորել է Իրանի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը

ՏԿԵ նախարարը կարևորել է Իրանի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը կարևորել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը և այդ նպատակով քննարկվող նախագծերի հնարավոր սեղմ ժամկետներում վերջնականացումը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն մայիսից ներկրվող գազի ծավալների ավելացման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել Իրանում՝ ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում նախատեսված եռօրյա աշխատանքային այցի շրջանակում։

Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---