Արամ Ա-ն առանձնազրույցներ է ունեցել Լիբանանում ՀՀ և ՌԴ դեսպանների հետ14 մայիսի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Անթիլիասում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպումներն առանձին են եղել։ Կաթողիկոսի և ՌԴ դեսպանի մոտ մեկ ժամ տևած զրույցի առանցքում Հայաստանն էր և պատերազմն Ուկրաինայում։ Արամ Ա-ն ներկայացրել է իր գաղափարներն ու մտավախությունները։ Դեսպան Ռուդակովն իր հերթին պարզաբանել է ՌԴ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում և խոսել այն ջանքերի մասին, որ ՌԴ-ն գործադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։ Հանդիպման ավարտին Վեհափառ հայրապետի ներկայությամբ կարճ հանդիպում է տեղի ունեցել դեսպանի և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու միջև՝ քննարկելու իրավիճակը Լիբանանում։ Օրվա երկրորդ կեսին կաթողիկոսին այցելել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման առանցքում Հայաստանին առնչվող հարցերի քննարկումն էր։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |