Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարել են` Եվրատեսիլում սխալ են ներկայացրել իրենց տրված միավորները![]() 16 մայիսի 2022 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, Ադրբեջանը և Ռումինիան հայտարարել են, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ, որի եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին` Թուրինում, սխալ են ներկայացրել այդ երկրներին շնորհված գնահատականները։ Վրաստանի և Ադրբեջանի ժյուրիները առավելագույն միավորը տվել են Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես հայտարարել են Եվրատեսիլի կազմակերպիչները, իսկ Ռումինիայում հայտարարել են, որ 12 միավոր են տվել Մոլդովային, գրում է «Վեդոմոստին»։ Վրաստանում հայտնել են, որ ժյուրին առավելագույն միավորը տվել է Ուկրաինային, սակայն, հեռարձակման ժամանակ աղյուսակում մրցույթի կազմակերպիչները ցույց են տվել, որ 12 միավորը Մեծ Բրիտանիան է ստացել։ Վրաստանի հանրային հեռարձակողը հավաստիացրել է, որ Եվրատեսիլ են ուղարկել նոտարի կողմից հավաստագրված արդյունքները և որ փաստաթուղթն ընդունվել է։ Սակայն, եթերում Վրաստանի ներկայացուցիչը չի կարողացել հայտարարել արդյունքները։ Արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), ըստ վրացական կողմի, հայտարարել է անհամապատասխան թվեր՝ հղում անելով տեղեկատվության ստացման ժամանակ գրանցված խափանումներին։ Այն մասին, որ ադրբեջանական ժյուրին ևս առավելագույն միավոր Ուկրաինային է տվել, ոչ թե Մեծ Բրիտանիային, հայտարարել է հեռուստահաղորդավար Նարմին Սալմանովան, որին ևս չի հաջողվել հնչեցնել այդ արդյունքները տեխնիկական խնդիրների մասին եվրոպական կողմի հայտարարության պատճառով։ Ըստ Սալմանովայի, Ադրբեջանում կքննեն այդ միջադեպը։ Իսկ Ռումինիան առավելագույն միավորը շնորհել է Մոլդովային, ոչ թե Ուկրաինային, և, ինչպես Ադրբեջանի և Վրաստանի պարագայում, ռումինացի հաղորդավար Էդա Մարկուսը ևս չի հայտնվել եթերում՝ հայտարարված տեխնիկական խնդիրների պատրվակով։ Ռումինիայի հեռարձակողը ևս պնդում է, որ նոտարի կողմից հավաստագրված արդյունքները ժամանակին է փոխանցել։ Մայիսի 14-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչում հաղթել է ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում ստանալով 631 միավոր։ Սա Ուկրաինայի երրորդ հաղթանակն է այս մրցույթում։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Հայաստանը մրցույթում գրավել է 20-րդ տեղը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |