Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի հայերի մասին նոր գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Լոնդոնում կայացավ Մեծ Բրիտանիայի հայերի մասին «Առեւտրականներից մինչեւ խոշոր ձեռնարկատերեր, կրքեր եւ գոյատեւում. հայերը Լոնդոնում 1900-2000» անունով նոր գրքի շնորհանդեսը: Ազգությամբ հայ բրիտանական գրող Ջոան Ջորջի գիրքը նվիրված է անցյալ դարի ընթացքում Լոնդոնի կյանքի զարգացման մեջ ոչ պակաս ներդրում կատարած հայերին:



Ջոան Ջորջի նախկին գիրքը` «Աքսորված առեւտրականները. Մանչեսթերի հայերը, Անգլիա, 1835-1935», հրատարակվել է 2002թ.: Երկու գրքերն էլ հրապարակվել են «Կոմիտաս» բրիտանական ինստիտուտի կողմից, որը զբաղվում է 1915թ. Հայոց ցեղասպանության հետազոտմամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---