Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծ է ներկայացվել վարչապետին![]() 17 մայիսի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետաքրքրված է նախագծով և առաջարկել առաջիկայում շարունակել քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ նախագծի իրականացման հնարավորությունները գնահատելու և համապատասխան գործողությունների «ճանապարհային քարտեզ» մշակելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |