ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը

ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - Ավանդույթի համաձայն ARARAT թանգարանը այս տարի ևս միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը։

Այդ կապակցությամբ`մայիսի 20-ին, 21։00-ից մինչև 00։30, և մայիսի 21-ին, 21։00-ից մինչև 00։00 շրջայցերը կգործեն յուրաքանչյուր 30 րոպե պարբերականությամբ։

«Դուք և Ձեր հյուրերը կկարողանաք անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և բացահայտել հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը և վարպետության նոր եզրերը»,-ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ:

Օրվա խորհրդի կապակցությամբ կլինի նաև Երևանի կոնյակի գործարանի ֆասադային հատվածի հատուկ լուսավորում։

ARARAT թանգարանը Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---