Freedom House․ Զրպարտությունը քրեականացնող օրենքն անհանգստացնում է![]() 20 մայիսի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» ասել է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամենայնիվ, անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին, գրում է Factor.am-ը։ Բեհրենդտը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ կանեն Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնելու համար։ Բեհրենդտի դիտարկմամբ՝ մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատության նկատմամբ: «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով, մեկնարկել է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |