Բարակ Օբամա. Թուրքիան պետք է դեմ առ դեմ կանգնի իր անցյալին

PanARMENIAN.Net - Պատմությունը շատ հաճախ ողբերգական է լինում: Եթե անցյալի դեպքերը չլուծված թողնենք, ապա նրանք ծանր բեռ կդառնան: Յուրաքանչյուր երկիր պետք է ինքն աշխատի այդ խնդրի շուրջ: Այդ մասին, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Ամերիկյան նախագահի խոսքով, Թուրքիան պետք է դեմ առ դեմ կանգնի իր անցյալին: «Թուրքիայի եւ Հայաստանի համար լավագույն ճանապարհը ազնիվ, կառուցողական եւ բաց գործընթացի սկզիբն է: Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին կվերդարձնի բարեկեցիկ գոյատեւման: Այդ իսկ պատճառով ԱՄՆ աջակցում է Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտնել է Բարակ Օբաման, հաղորդում է Today's Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---