Պետդեպ․ Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը![]() 21 մայիսի 2022 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ «ԱՄՆ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խրախուսմանը։ Մենք կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումներn անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` ձգտելով համապարփակ լուծումներ գտնել ԼՂ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված բոլոր չլուծված հարցերի համար և կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»,-ասել է Փրայսը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |