Ապրիլի 6-ից Արդշինինվեստբանկը ներդնում է նոր ավանդ` «Դրամային»

PanARMENIAN.Net - 2009թ. ապրիլի 6-ից Արդշինինվեստբանկը ներդնում է նոր ավանդ` «Դրամային»: Այդ մասին ասվում է բանկի պաշտոնական կայքում առկա հաղորդագրության մեջ: Դրա համաձայն, այս ավանդատեսակը հնարավորություն է տալիս խնայողություններ կատարել հենց դրամով: Ավանդի ներդրման սկզբում գումարի վրա կկիրառվի տարեկան 12%, եթե նվազագույն նախնական ներդրումը կազմի 300 000 դրամ: Հետագայում յուրաքանչյուր 90 օր հետո կիրառվող տոկոսադրույքին կավելանա եւս 1 %` դառնալով տարեկան մինչեւ 15 %:



Ներդրման առավելագույն ժամկետը կազմում է 365 օր: Այն դեպքում, եթե ավանդի մարմանը մնացել է 30 եւ ավելի օր, ապա կարելի է ավանդի գումարի վրա ավելացում կատարել:



Արդշինինվեստբանկի «Դրամային» ավանդը հնարավորություն է տալիս տնտեսել միջոցները եւ միաժամանակ ստանալ բարձր եկամուտներ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---