Լեռնային որոշ գոտիներում թաց ձյուն կտեղա, ջերմաստիճանը կընկնի մինչև 0․․․-1 աստիճան24 մայիսի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։ Դա պայմանավորված է Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: Երևանում՝ մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում մայիսի լույս 25-ի գիշերը կգրանցվի +9 աստիճան։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |