Նախագիծ․ Պետմարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը՝ աշխատանքային գոտում խախտումների հիմքով24 մայիսի 2022 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվող նախագծով պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով, եթե մեկ անգամ խախտում կատարելու համար նախազգուշացումից հետո խախտումը կրկնվել է։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը: Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, և որևէ իրավունք չի ոտնահարվում: Ըստ նրա՝ խնդրահարույց է օրենքի մեկ այլ դրույթ. հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Լրատվական գործունեություն իրականացնողին թեպետ աշխատանքային գոտում իրականացված խախտումների վերաբերյալ տեղեկացվում է, սակայն դրան չի հետևում լրատվական գործունեություն իրականացնողի որևէ գործողություն: Դրա հետևանքով հնարավոր չի լինում վերականգնել աշխատանքային գոտու բնականոն աշխատանքը, ինչպես նաև շատ դեպքերում նման իրավիճակը խոչընդոտում է այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը: Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ տեխնիկական փոփոխություն է կատարվել: Առաջարկվող կարգավորմամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո 1 տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտի այդ կանոնները: Նշվել է, որ փոփոխության նպատակն է պետական կառույցում աշխատանքային բնականոն միջավայրի ապահովումը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |