Օբաման Նալբանդյանի ու Բաբաջանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը 7 ապրիլի 2009 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտգործնախարարների հետ: Օբամայի հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի եւ Միշել-Քալմի Ռեյի հետ տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբախչե պալատում: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը: ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին համաձայնության գալ: Հանդիպումն անցել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Ստամբուլում Թուրքիայի եւ Իսպանիայի վարչապետների հովանավորությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |