Հավայան կղզիների նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը 7 ապրիլի 2009 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարազատ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ներկայացուցիչների պալատի HR 192 բանաձեւով ապրիլի 24-ը հայտարարվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: «Հավայան կղզիների նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արտացոլում է բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ ամուր եւ բարոյական կեցվաքծի օգտին ամերիկյան հանրության կողմից աճող աջակցությունը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նահանգի ընդունած բանաձեւում ասվում է.«Շուրջ 1,5 մլն հայեր դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Թուրքիան մինչ օրս շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանալ մարդկության դեմ կատարված այդ սարսափելի ոճրագործությունների մասին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |