Բաքուն ծայրահեղ մտահոգված է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման առնչությամբ 7 ապրիլի 2009 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ուշադրությամբ հետեւում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը : Նրա խոսքերով, տարածաշրջանում տիրող իրավիճակից ելնելով` Ադրբեջանը համապատասխան որոշումներ կկայացնի: «Մենք իրավունք չունենք միջամտել անկախ պետությունների երկկողմ հարաբերություններին, սակայն Ադրբեջանն իրավունք ունի ճշգրտել իր քաղաքականությունը` ելնելով տարածաշրջանում տիրող իրավիճակից», - ասել է նախագահը:Ադրբեջանին մտահոգում է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման մասին տեղեկությունը, քանի որ այդ դեպքում Հայաստանը դուրս կգա տնտեսական շրջափակումից, գրում է Bakililar.AZ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |