ԱՀԿ․ Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում![]() 28 մայիսի 2022 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում։ Առավել շատ են հիվանդացածները Մեծ Բրիտանիայում (222) և ԱՄՆ-ում (216)։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Վարակն ի հայտ է եկել նաև Արգենտինայում, Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Կորեայում, Դանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ Ռուսաստանում և Գերմանիայում դեռևս նման դեպքեր չեն գրանցվել։ ԵՄ երկրներում վարակվածների 75-ից ավելի դեպքերը բաժին են ընկնում 5 տարեկանից փոքր երեխաներին։ ԱՀԿ-ն նշում է, որ երեխաների մոտ զարգանում է լյարդի սուր անբավարարություն։ Դեպքերի 6 տոկոսում երեխաներին փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։ Մասնագետները մինչ օրս դեռ չեն կարողանում պարզել վարակի աղբյուրն ու փոխանցման եղանակները։ Հիվանդների մի մասի մոտ ադենովիրուս կամ կորոնավիրուս է բացահայտվել, սակայն, դեռ տվյալներ չկան, որ հեպատիտն առաջանում է որպես բարդացում այդ վիրուսներից հետո։ Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |