Կիպրոսում է Արցախի Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը![]() 30 մայիսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։ Այցը տեղի է ունենում ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության բաժինը։ Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ է եղել։ Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |