FlyOne Armenia-ն կվերսկսի դեպի Լիոն և Փարիզ թռիչքները![]() 30 մայիսի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունը FlyՕne Armenia ընկերությանը չէր տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթների իրականացման հնարավորություն։ Ընկերությունը մինչև հունիսի 10-ը չեղարկել էր Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |