Միրզոյան․ Թուրքական կողմից ակնկալում ենք քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն![]() 30 մայիսի 2022 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին հարցազրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է՝ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։ Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից»,-ասել է Միրզոյանը։ Նա հավելել է, որ, չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։ Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Մյուս երկու հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում։ Վերջին հանդիպումից հետո կողմերը վերահաստատել են, որ գործընթացի նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |