Թուրքիայի մուտքը ԵՄ կուժեղացնի եվրոպական անվտանգությունը 7 ապրիլի 2009 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիային Եվրոպական միություն ընդունելուց Նիկոլյա Սարկոզիի հրաժարվելը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների արդյունքը չէ: Ստամբուլում ելույթ ունենալով թուրք ուսանողների առջեւ` այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Թուրքիայի անդամությունը ԵՄ-ում կուժեղացնի եվրոպական անվտանգությունը, քանի որ Անկարան տարածաշրջանում օժտված է կարեւոր ռազմական եւ ռազմավարական պոտենցիալով: Եթե Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ զորքեր է ուղարկում հակամարտության գոտիներ, ապա ինչու նա չի կարող դառնալ ԵՄ լիարժեք անդամ»,- ասել է Օբաման:Նրա խոսքով, Թուրքիայի անդամությունից Ֆրանսիայի հրաժարվելն անհիմն է, բայց ինքը հույս ունի, որ եվրոպական երկրների ընդդիմությունների դիրքորոշումներն այդ հարցում կվերանայվեն: Բարակ Օբաման նաեւ նշել է ԵՄ, ԱՄՆ եւ Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը մուսուլմանական աշխարհի հետ երկխոսության կարգավորման գործում: «Երկխոսության առկայությունը կօգնի հաղթահարելու բոլոր տարաձայնությունները: Ինչպես եւ ցանկացած այլ տերություն, ԱՄՆ-ն նույնպես սխալներ է ունեցել»,- ասել է ԱՄՆ նախագահը` ավելացնելով, որ արեւմտյան եւ մուսուլմանական հասարակության նոր սերունդների միջեւ հարաբերությունների բարելավման հույս ունի, հաղորդում է TRT-2 հեռուստաընկերությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |