ՌԴ կառավարություն․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են դիրքորոշումները

ՌԴ կառավարություն․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են  դիրքորոշումները

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են ավտոմայրուղու հնարավոր երթուղիները, որը Հայաստանի տարածքով կապահովի տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ասվում է ՌԴ կառավարության կայքում։

Նշվում է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021-ի հունվարին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը դեկտեմբերին էր։ Եվ կես տարվա դադարից հետո հունիսի 3-ին կայացել է 3-րդ հանդիպումը Մոսկվայում։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք մայիսի 24-ին հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---