Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկաների համար

Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկաների համար

PanARMENIAN.Net - Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։

Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել և ուղղորդել նրանց՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն

Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն ունենալու են նաև soft training-ներ, խաղեր, այցելություններ ՏՏ և դիզայնի ընկերություններ։

«Ամառային դպրոց» ծրագրի դասընթացներն են՝ Coding for Kids (8-11), Web for Teens (12-16) , Graphic design for Teens (12-16)

Մանրամասների համար կարելի է զանգահարել (+374 93) 55 68 10, (+37499) 55 68 10, (+374 41) 55 68 16, (+374 10) 55 68 10 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---