Wildberries-ը գործարքները կիրականացնի դրամով

Wildberries-ը գործարքները կիրականացնի դրամով

PanARMENIAN.Net - Wildberries առցանց հարթակն իր նոր ֆինանսական քաղաքականության շրջանակում միջազգային գործընկերների հետ գործարքներում անցել է ազգային արժույթների, այդ թվում՝ դրամի։

«Wildberries առցանց հարթակը միջազգային ներկայացուցիչների հետ գործարքներում անցել է ազգային արժույթով հաշվարկների։ Բելառուսի գործարարներին փոխանցումներն իրականացվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանի գործարարներին` տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին ընկերության մամուլի ծառայության վրա հղումով։

Նշվում է, որ ֆինանսական նոր քաղաքականությունը տարածվում է ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների տրամադրման գործընկերային կետերի և գործընկերային տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։

Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների գործարարները վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ տրամադրում գնորդներին և բիզնեսին։ Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---