Լավրով․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում![]() 8 հունիսի 2022 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում ասել է, որ Հարավային Կովկասի գծով «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Նա նշել է, որ պայմանավորվել են, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը: Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց այնտեղ տեսնել: Հերթական հանդիպումը պատրաստվում է, և, կարծում եմ, շատ մոտ ապագայում մենք կկարողանանք հայտարարել դրա անցկացման մասին»,-նշել է Լավրովը: «3+3» ձևաչափում նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությունը, սակայն, Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի այդ ձևաչափի աշխատանքներին և չի մասնակցել առաջին հանդիպմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |