Թունյան․ Մարտ-ապրիլին ՀՀ-ում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել

Թունյան․ Մարտ-ապրիլին ՀՀ-ում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընթացիկ տարվա մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել:

Նա նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել։

«Հայաստանում 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գրանցված ՍՊԸ-ների քանակը շեշտակի աճել է:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ, որից 1443-ը մարտին, 1292-ը՝ ապրիլին:

2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ գրանցված ՍՊԸ-ների քանակն աճել է 2.3 անգամ կամ 1541-ով:

Նախաճգնաժամային 2019 թվականի մարտ-ապրիլի համեմատ նույնատիպ աճ կա:

Կտրուկ (մոտ 50%-ով) աճ ունենք նաև նոր գրանցված Ա/Ձ-ների մասով»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---