Լավրով․ Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում 9 հունիսի 2022 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ժամանակ ասել է, որ ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։ Անդրադառնալով այդ հարցին՝ Լավրովն ասել է, որ Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Լավրովը նշել է, որ Փառուխի հարցը ռուս զինվորականները շարունակում են դիտարկել որպես առաջնահերթություն։ «Այս իրավիճակի հետ կապված լարվածության որոշակի թուլացում կա։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Հունիսի 9-ի առավոտյան ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ պատասխան՝ թե ե՞րբ են Փառուխի և Քարագլխի հատվածում առաջ եկած ադրբեջանական զորքերը հետ քաշվելու ելման դիրքեր, այն դիրքեր, որոնք պայմանավորված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, գրում է «Փաստինֆոն»։ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։ Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, 5 հայ պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին: Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |