ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորներին![]() 10 հունիսի 2022 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կարա ՄըքԴոնալդը հյուրընկալել է ընդդիմադիր պատգամավորներին, տեղեկացնում է «Հայաստան» դաշինքը։ Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Դրան մասնակցել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաև դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը: «Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին: Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը»,-ասվում է դաշինքի հաղորդագրության մեջ։ ՄաքԴոնալդը հունիսի 8-ին և 9-ին հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |