SIPRI. Միջուկային զենքի կիրառման ռիսկը սառը պատերազմից ի վեր ամենաբարձր կետին է հասել

SIPRI. Միջուկային զենքի կիրառման ռիսկը սառը պատերազմից ի վեր ամենաբարձր կետին է հասել

PanARMENIAN.Net - Միջուկային զենքի կիրառման ռիսկը սառը պատերազմից ի վեր հասել է բարձրակետին՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն մեծացնել իրենց զինանոցները։ Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դրանում նշվում է՝ հստակ ազդակներ կան, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է, և միջուկային ակումբի բոլոր ուժերը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և այլն) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում։

Ըստ հեղինակների, միջազգային լարվածության աճին նպաստում է նաև այն փաստը, որ այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», իսկ «միջուկային զենքի դերն իրենց պաշտպանական ռազմավարություններում գնալով ավելի նշանակալի է դառնում»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---