Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Գյումրիում![]() 13 հունիսի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին Հայաստանում՝ բացման հանդիսավոր արարողությունը կանցնի Գյումրիում։ Այդպիսի որոշում է կայացվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստում՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի; Նիստի փոխնախագահներն էին Ալբեր Բոյաջյանը (ԱՄՆ), Ստեփան Տեր-Պեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա), Ավո Թոքատլյանը (Արգենտինա), Եփրեմ Բաղի (Թուրքիա), Վրեժ Շառոյանը (Սիրիա), Շահան Սեմերջյանը (Լիբանան)։ Ամառային խաղերն անցկացվելու են Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում։ Նիստում որոշվել է առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին, իսկ Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարալիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։ Որոշվել է նաև լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը, գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։ Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |