ՀՀ նախագահը Պետերբուրգում կհանդիպի Պուտինին![]() 15 հունիսի 2022 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը մասնակցելու է Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին, հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ուշակովը հավելել է, որ Պուտինը կընդունի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկին։ «Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ։ Ինչպես արդեն ասացի, առաջին հանդիպումը կլինի ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ», - հավելել է Ուշակովը: Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |