Պետդուման թույլատրել է ՌԴ-ից ՀՀ մեկնող ուղևորներին գնումներ անել duty free-ից![]() 16 հունիսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան, ԵԱՏՄ մյուս երկրներ մեկնող ավիաուղևորները կկարողանան գնումներ կատարել duty free խանութներում։ Պետական դուման համապատասխան օրենք է ընդունել, որտեղ նշվում է, որ դա թույլ կտա զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում։ «Փաստաթուղթը մշակվել է արտաքին պատժամիջոցների ճնշման պայմաններում ՌԴ տնտեսության զարգացումն ապահովելու նպատակով»,-ասվում է Պետդումայի կայքում հրապարակված փաստաթղթում։ 2019-ից ԵԱՏՄ երկրներում մաքսազերծ ապրանքների խանութներից կարող էին օգտվել միայն ԵԱՏՄ այն ուղևորները, որոնք մեկնում էին ՀՀ-ից, Բելառուսից,Ղազախստանից և Ղրղզստանից։ Սակայն ՌԴ օրենսդրությունն արգելում էր duty free ապրանքների վաճառքը ՌԴ-ից մեկնող ավիաուղևորներին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |