Պատրուշև․ Մոսկվան աջակցում է ՀՀ-ին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում17 հունիսի 2022 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, հունիսի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետությունն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։ Հանդիպմանը Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրի Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև գործակցության շրջանակն ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները: Երկկողմ գործակցության շրջանակում զրուցակիցները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը, որին մասնակցում են նաև Ղրղզստանի, Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղարներ Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |