ԱԳՆ-ն՝ Ալիևին․ ՀՀ-ն չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը![]() 17 հունիսի 2022 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման առաջարկից, հայտարարել է, որ Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,-նշել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |