ՊՆ-ն հաստատել է հունիսի 18-ին Վարդենիսում զոհի մասին լուրը

ՊՆ-ն հաստատել է հունիսի 18-ին  Վարդենիսում զոհի մասին լուրը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունից հաստատել են հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից զոհի մասին լուրը, հայտնում է Aysor.am-ը։

ՊՆ-ից խոստացել են մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել:

Զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր։ Տեղեկությունը հաստատել է Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---