Flyone Armeniа-ն կանոնավոր չվերթեր է սկսել Երևանից Բեյրութ

Flyone Armeniа-ն կանոնավոր չվերթեր է սկսել Երևանից Բեյրութ

PanARMENIAN.Net - Flyone Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 20-ից կանոնավոր չվերթեր մեկնարկել է Երևան-Բեյրութ-Երևան երթուղով:

Չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով, տեղեկացնում է ավիաընկերությունը։

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը չվերթերի մեկնարկի արարողության ժամանակ նշել է. «Մենք անհամբերությամբ սպասում էինք Flyone Armenia ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»։

Flyone Armenia-ն առաջին հայկական բյուջետային ավիաընկերությունն է, որը գործարկվել է 2021 թվականին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---