Հայաստանն ու Հունգարիան շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացման գործում 8 ապրիլի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է հայ-հունգարական հարաբերությունների զարգացմամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպան Գաբոր Շագին իր հերթին ընդգծեց, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ եւ նշեց, որ լուրջ ներուժ գոյություն ունի առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |