ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը![]() 20 հունիսի 2022 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Վարդապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է։ Ավելի վաղ այդ լուրը հաստատել էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ Վարդապետյանն ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողություններն ու լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր ու պատասխանատու: Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |