Հիմնանորոգվում է Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհը

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհը

PanARMENIAN.Net - Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

16.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022-ի ընթացքում։

Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։ Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։

Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---