Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է![]() 21 հունիսի 2022 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. ևս 38 զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Շահառուների քանակը 4813 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 144 միլիոն դոլար։ Անվանացանկին կարելի է ծանոթանալ կայքում։ Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) գործում է 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։ Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Նախատեսված է շուտով վճարել նաև 1998-ից 2002 թթ․ կատարված դեպքերի վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |