ՏՏ ոլորտի եվրոպական հայտնի Asseco Group-ը գրասենյակ կբացի Հայաստանում22 հունիսի 2022 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն է ծավալում ավելի քան 60 ընկերություն տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։ Asseco-ն ՀՀ ֆինանսական ոլորտում կարևոր փոփոխություններ իրականացնելու ծրագրեր ունի, հասցրել է ակտիվ աշխատանք տանել Հայաստանում, սակայն գրասենյակ դեռ չէր ստեղծել։ Որոշում է կայացվել ՀՀ-ում լուրջ ներդրումներ անել, ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանում Asseco Group-ն աշխատանքներ կիրականացնի բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է վաճառել Եվրասիական շուկայում։ Նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Asseco Group-ը զբաղվում է ՏՏ լուծումների ավտոմատացմամբ և զարգացմամբ ինչպես ֆինանսական, այնպես էլ հեռահաղորդակցության, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության և գազի ոլորտներում ամբողջ աշխարհում։ Հոլդինգի խոշորագույն գործընկերներն են այնպիսի ընկերություններն, ինչպիսիք են UniCredit, BSGV, Citibank, HSBC, Sberbank, BNP Paribas, Raiffeisenbank, VTB, Deutsche Bank, ING, KBC, Toyota, OTP, Intesa San Paolo և այլ ընկերություններ։ Asseco Group-ը նաև իրականացնում է տարբեր համակարգերի և ենթակառուցվածքային նախագծերի ներդրում Եվրոպայի և ԱՊՀ երկրների պետական կառույցների համար: Ընկերության հաճախորդներն են Վրաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Իսրայելի, բալկանյան և եվրոպական այլ երկրների ազգային բանկերը, ինչպես նաև այդ երկրների նախարարությունները և հանրային ծառայությունները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |