Բայդեն. Աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի

Բայդեն. Աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի։ Նա հավելել է, որ դրա համար «մեծ գումարներ» կպահանջվեն։

ԱՄՆ ղեկավարն այդ մասին խոսել է՝ պատասխանելով երկրում Covid-19-ի դեմ պայքարի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ մեծ գումարներ են հարկավոր՝ երկրորդ պանդեմիայի համար։ Եվս մեկն է լինելու։ Մենք պետք է նախապես մտածենք։ Ահա թե ինչի համար են հարկավոր միջոցները»,-ասել է նա։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսից մահվան դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 1 միլիոնը։ Այդ ցուցանիշն ամենամեծն է աշխարհում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---