Կարսի հայկական գերեզմանները թուրք գանձագողերի թիրախում են

Կարսի հայկական գերեզմանները թուրք գանձագողերի թիրախում են

PanARMENIAN.Net - Թուրքիայի Կարսի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։

Բնակիչների շրջանում որպես Հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան, գրում է Еrmenihaber-ը Cumhurriyet-ի վրա հղումով։

Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է։

Նշվում է, որ քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---