Հասանով․ Ալիևը հանձնարարել է, որ բանակը դառնա Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը՝ թվաքանակն ավելացրել ենք![]() 27 հունիսի 2022 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո երկրի ԶՈւ թվաքանակն ավելացել է։ Նա հավելել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է նոր մակարդակի բարձրացնել ադրբեջանական բանակը, որն իրենից կներկայացնի Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը, ինչպես նաև ապահովել նորագույն սպառազինությամբ և ռազմատեխնիկայով, գրում է Interfax.az-ը։ Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ ստորաբաժանումներ (կոմանդոս), ինչպես նաև բացվել է պաշտպանության ազգային համալսարանը: «Ավելացվել է ուժերի թվաքանակն ու միջոցները՝ հատուկ նշանակության ուժերի հաստիքների և ռազմածովային ուժերի հաստիքների օպտիմալացման հաշվին»,-ասել է նա։ Հասանովը նաև ասել է, որ այդ հատուկ ստորաբաժանումների անձնակազմը նախապատրաստման դասընթացներ է անցել Թուրքիայում, ադրբեջանական բանակում բարեփոխումների արդյունքում ստեղծվել է կոմանդոսների ուսումնական կենտրոն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |