Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը![]() 30 հունիսի 2022 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Կասպյան գագաթնաժողովն անցնում է Աշխաբադում։ «Անշուշտ կան տարածաշրջանային անվտանգությանը, առաջին հերթին` ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր։ Մենք այդ մասին խոսել ենք և այժմ էլ հնարավորություն կունենաք խոսել այդ թեմայի շուրջ»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Անդրադառնալով քաղաքական շփումներին՝ Պուտինը հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` վերջերս Բաքու կատարած այցը։ Նա հավելել է, որ նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի և ՌԴ Պետդումայի նախագահի այցեր Ադրբեջան։ Ալիևն իր հերթին ևս կարևորել է Լավրովի այցը կապերի զարգացման տեսակետից և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերություններն առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանան։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում։ «Մենք պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանզատման և սահմանագծման համար Ադրբեջանում և ՀՀ-ում ստեղծված երկու հանձնաժողովների գծով։ Կան կոնկրետ առաջարկներ»,-ասել էր նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |