Երեւանում մեկնարկել է «ԱրմՄոնո» մոնոներկայացումների յոթերորդ փառատոնը 8 ապրիլի 2009 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-13 Երեւանում կանցնի «ԱրմՄոնո» մոնոներկայացումների յոթերորդ փառատոնը: Այսօր փառատոնը բացվել է Հակոբ Ղազանչյանի «Թավջութակ» ներկայացմամբ Հովհաննես Բաբախանյանի կատարմամբ: Փառատոնի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմերում հայ հանրությանը կներկայացվի 15 բեմադրություն հայ եւ արտերկրյա դերասանների մասնակցությամբ: Թատրոնի հայ գործիչներից փառատոնին կմասնակցեն Արմեն Սանթրոսյանը «Լիր» մոնոներկայացմամբ, Ցոլակ Մլքե-Գալստյանը իր «Ե՞ս» բեմականացմամբ, Անահիտ Մութաֆյանը «Ճիչով»: Արտերկրյա հյուրերից փառատոնին կմասնակցեն Ստեփան Լյուբիմովը (Ռուսաստան), Ստեփան Գանթրալյանը (Ֆրանսիա-Գերմանիա), Էնտոնի Նիկոլչեւը (ԱՄՆ), Թոմաս Մարսոն (Ֆրանսիա), Ֆելիքս Կաման (Կամերուն-Ֆրանսիա), Յարոսլավ Գաջեւսկին եւ Աննա Սկուբիկը (Լեհաստան): «ԱրմՄոնո» ներկայացման շրջանակներում Հայաստանում հանդես կգան նաեւ Լիդիա Դանիլչուկն ու Նորա Արմանին, որոնք արդեն իսկ ծանոթ են Հայաստանի թատերասերներին Շեքսպիրի ստեղծագործությունների մոնոներկայացումների եւ միջազգային «Հայֆեստ» փառատոներից: Փոփոխություններ են կատարվել փառատոնի ղեկավար կազմում: Ընթացիկ տարվանից փառատոնի ղեկավարի պաշտոնում Հակոբ Ղազանչյանին փոխարինում է Մարիաննա Մխիթարյանը: Ըստ Հակոբ Ղազանչյանի, այսուհետ նա կղեկավարի միայն Շեքսպիրյան փառատոնը, «քանի դեռ չի ձանձրացել այդ գործից»: Մայրաքաղաքից բացի, «ԱրմՄոնո» փառատոնը ապրիլի 13-17 կանցնի նաեւ Կապանում: Կապանում փառատոնի անցկացումը կնշանավորվի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնի բացմամբ, որի վերանորոգումն ավարտվել է Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերի շնորհիվ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |