Րաֆֆի Հովհաննիսյանը Փաշինյանին Եռաբլուրում «ծնկաչոք աղոթքի» է հրավիրում 4 հուլիսի 2022 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական հրավեր է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանդիպելու Եռաբլուրում «ծնկաչոք աղոթքի»։ «Դուք ուժեղ եք, որոշեք մեկը․ Րաֆֆի Հովհաննիսյան Քաղաքացի Փաշինյան Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ: Մաքուր և ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։ Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։ Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։ Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։ Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ»,-ասվում է հրավերի մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |