Դասական կոնյակի վառ եզրերը՝ ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում 4 հուլիսի 2022 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ARARAT Cherry՝ լեգենդար ARARAT-ի նոր եզրը, որն արտացոլում է հայկական կոնյակի պերճանքն ու ծաղկման, բնության առատաձեռնության և զմայլվելու, թերևս, ամենատարածված խորհրդանիշը։ Նոր արտադրանքի համը կոնյակի և բալի համահոտային բազմազանության ներդաշնակ հանգավորումն է, փայլատակող գույների ետևում մեղմորեն թաքնված համերի բացահայտումը։ 30% թնդություն ունեցող ARARAT Cherry խմիչքն առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որը վերածվում է երկարատև և աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի։ Այս նոր արտադրանքով բրենդը գնում է առաջ և միաձուլում է դասական հայկական կոնյակը բալի՝ թե՛ որպես հյութալի բույսի, թե՛ որպես տարբեր սերունդներին հայտնի մշակութաբանական խորհրդանշի հետ։ Բալի ծաղկումը մարդկային հուզական ապրումների հատուկ ժամանակաշրջան է, որին անդրադարձել և իրենց ստեղծագործություններում գովերգել են հայտնի գրողներն ու նկարիչները։ Դա ամառային հմայքի, ջերմ երեկոների և անկեղծ զրույցների ժամանակաշրջանն է։ Միավորելով հյութեղ բալն ու հայկական կոնյակը` ARARAT-ը առաջարկում է սպառողին հանրածանոթի նոր ձևը։ Երկու, կարծես թե, հայտնի համերը լիապես նոր ընթերցմամբ։ ARARAT Cherry-ն ARARAT համահոտային շարքի երրորդ խմիչքն է, որը գալիս է >b>համալրելու ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն։ 2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Անցած երեք տարիների ընթացքում բրենդին հաջողվեց գրավել նշանակալի դիրքեր, և ըստ հեղինակավոր IWSR-ի՝ սպառման ծավալներով դառնալ աշխարհում առաջինը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Այսպես, հավաքածուի անդրանիկ խմիչքի՝ ARARAT Apricot-ի վաճառքները առաջին իսկ տարում 4 անգամ գերազանցեցին սկզբնական կանխատեսումները։ Այսօր ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն գրանցում է կայուն աճ և ներկայացված է աշխարհի 25 երկրներում։ ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն հայկական կոնյակի նոր ընթերցում է, որը փոխում է դասական խմիչքի կարծրատիպային ընկալումները և նոր ժամանակակից մատուցման ձևերի շնորհիվ, բացահայտում նրա բազմաշերտ համի նոր եզրերը։ Ինչպես ARARAT Cherry-ն, այպես էլ ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն կարելի է վայելել թե մաքուր տեսքով՝ սառեցված կամ սառույցով, թե թեթև և թարմացնող կոկտեյլներում։ Մասնավորապես, ARARAT Apricot-ը տոնիկով կամ խնձորի հյութով, ARARAT Coffee-ն՝ կոլայով, ARARAT Cherry-ն՝ նռան կամ լոռամրգի հյութով։ ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուի յուրաքանչյուր խմիչք ոչ միայն ծանոթ համերի ներդաշնակ միավորում է, այլև նոր համային էտալոնի ձևավորում՝ անգամ ամենադժվարահաճ քիմքի համար։ ARARAT-ի նոր խմիչքները սկզբունքային բացահայտում էին կոնյակի դասական և, որոշակի իմաստով, կոնսերվատիվ կատեգորիայի համար, որոնք ուրվագծեցին պատասխանատու սպառման նոր հորիզոններ և կատարելապես ընդլայնեցին պատկերացումներն առ այն, թե ում համար են այս խմիչքները։ Այսօր հայկական կոնյակը ոչ միայն առատաձեռն սեղանի և կյանքի հիշարժան պահերի անքակտելի տարրն է, այլև սրճարաններում ու բարերում ընկերների և մտերիմների հետ ջերմ զրույցների և լավ ժամանցի պարտադիր ուղեկիցը։ Հաղորդելով նոր երանգ համահոտային խմիչքների միջազգային միտումներին՝ ARARAT Cherry-ն նոր գույներ կբերի մարդկային անկեղծ շփումների ջերմ ավանդույթին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |