Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են 4 հուլիսի 2022 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԲԴԽ կայքում։ «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022-ի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասվում է որոշման մեջ: Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։ ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը: Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Ընթերցեք նաև․ Վարդազարյանը ԲԴԽ նախագահի ընտրությունները հետաձգելու միջնորդություն է ներկայացրել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |