Բայրամով․ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում 4 հուլիսի 2022 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։ «Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային, այդ թվում «3+3» ձևաչափով համագործակցությանը մասնակցության առումով։ Մոտ ապագայում Իրանը կընդունի այդ ձևաչափով հանդիպումը»,-ասել է նա Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, գրում է Interfax.az-ը։ Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Մենք հայտարարել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մեր պատրաստակամության մասին»,-ասել է նա։ Բայրամովը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում մեքենաների և տրակտորների համատեղ արտադրութուն հիմնել։ Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նախագծին՝ Բայրամովն ասել է, որ մոտ ապագայում կսկսվի առաջին կամրջի կառուցումն այդ տարածաշրջանում։ «3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու ձևաչափի հանդիպումներին և ներկա չի եղել առաջին հանդիպմանը, որը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |